Երևանում «Kia»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ հունիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 10:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Արցախի պողոտայում՝ «Անի» հանրախանութի դիմաց, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Վարորդը փախուսի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ շտապօգնության ժամանումը՝ դեպքի վայրի հարևանությամբ գործող յուղման կետի և հանրախանութի աշխատակիցների հետ օգնություն է ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին հետիոտնը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: