շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Երևանում ջրատարից դուրս են բերել խեղդվող կնոջը. նրա հետ եղած տղամարդուն փրկել չի հաջողվել

Երևանում ջրատարից դուրս են բերել խեղդվող կնոջը. նրա հետ եղած տղամարդուն փրկել չի հաջողվել

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 հոգու կյանք, իսկ մյուսին ջուրը քշել տարել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ են լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ են։

Ոստիկանները կարողանում են այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկին, կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ դուրս բերել, սակայն մյուս քաղաքացուն չի հաջողվում, քանի որ վարարած գետը քշում տանում է։

Ոստիկանության ծառայողներից մեկը վազում է անգամ այդ ուղղությամբ, սակայն քաղաքացին արդեն սուզվում է ջրի տակ։

  • Կիսվել: