Երևանի կենդանաբանական այգու այցելուները սիրելի կենդանիներին ամռանը նոր պայմաններում կտեսնեն
Երևանի կենդանաբանական այգու այցելուները սիրելի կենդանիներին ամռանը նոր պայմաններում կարող են տեսնել, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Սպիտակ վագրը՝ Ալբան, նոր ազատավանդակ կունենա, գետաձի Թայֆուի ազատավանդակն ու լողավազան արդեն ավելի հարմար կլինի իրեն: Զեբրերն արդեն նախորդ տարի կառուցած ազատավանդակում են, իսկ դրանց նախկին տարածքի բնակիչներն ազնվացեղ եղջերուներն են լինելու: Գրեթե ավարտին են մոտեցել բորենիանման շների նոր՝ բոլոր չափորոշիչներին համապատասխանող ազատավանդակը և ձմեռանոցը:
Վերակառուցվում է հանրային զուգարանը, նոր ճեմուղի ու թռչնանոց է կառուցվում:
Հղկվում, ներկվում և նորոգվում են փայտային և երկաթային բոլոր մասերը: Այգին նաև տեխնիկայով է վերազինվում: Կենդանաբանականը նաև շուտով նոր լոգո կունենա, գովազդային բոլոր նյութերը փոխարինվում են: