ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթшրի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. նրանց կյանքին վտшնգ չի սպшռնում. ԱՆ

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթшրի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. նրանց կյանքին վտшնգ չի սպшռնում. ԱՆ

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
 
՛՛Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:
 
Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:
Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզում էքսկուրսիայի գնացող երեխաներով ավտոբուս է վթшրվել, կան վիրшվորներ:

  • Կիսվել: