ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Եղեգնուտի շրջակա անտառներում բնություն արձակվեց 9 կովկասյան ազնվացեղ եղջերու

Եղեգնուտի շրջակա անտառներում բնություն արձակվեց 9 կովկասյան ազնվացեղ եղջերու

Մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրվա շրջանակում, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի շրջակա անտառներում բնություն արձակվեցին 9 կովկասյան ազնվացեղ եղջերու։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։

Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և WWF-Հայաստանի համագործակցությամբ՝ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է 2013 թվականից։ Մինչ օրս Դիլիջանի անտառներ արդեն վերադարձվել են 13 եղջերու, իսկ այս տարվա վերաբնակեցումը պատմական կարևորություն ունի․ առաջին անգամ ազնվացեղ եղջերուները վերադարձան Լոռու բնաշխարհ, որտեղ ժամանակին նրանք լայնորեն տարածված էին։

Բնություն արձակված եղջերուները պատշաճ կերպով նախապատրաստվել էին ազատ կյանքին՝ մասնագետների մշտական խնամքի և վերահսկողության ներքո։

Լուսանկարները՝ նախարարության ֆեյսբուքյան էջից։













  • Կիսվել: