Դալար բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է ոռոգման համակարգ, արժեքը 24 մլն դրամ է․ վարչապետ
Դալար բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է ոռոգման համակարգ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծրագրի արժեքը 24 մլն դրամ է, որից 14 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Դալարում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է նաև ներհամայնքային ճանապարհ: Աշխատանքների արժեքը 71 մլն դրամ է, որից 25 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


