հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Դա աբuուրդ է, կինոթատրոնի «կռիշին» ավտnմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հnւնանյանին էլ հետները տանեին. Փաշինյանը՝ Երևանում կայացած ֆիլմի պրեմիերայի մասին

Դա աբuուրդ է, կինոթատրոնի «կռիշին» ավտnմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հnւնանյանին էլ հետները տանեին. Փաշինյանը՝ Երևանում կայացած ֆիլմի պրեմիերայի մասին

Դա աբսուրդ է, կինոթատրոնի «կռիշին» ավտոմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Մոնթե Մելքոնյանին նվիրված ֆիլմի պրեմիերային:

«Ես տեսա, որ Մոսկվա կինոթատրոնի վրա ավտոմատներով պարում էին, և ավելի աբսուրդ տեսարան ուղղակի դժվար է պատկերացնել: Բայց հասկանում եք, եկեք մի պահ ուրիշ կողմով նայենք, դեռ Ադրբեջանն ու Թուրքիան մի կողմ, ասենք մի եվրոպական երկիր, Ռումինիան, նայում են ու կենտրոնում, թիվ 1 կինոթատրոնի վրա ավտոմատներով պարում են: Այսինքն, մենք սա չենք տեսնում, հետո էլ զարմանում ենք, թե էս մի բանն ինչու է այնպես, մյուս բանն ինչու է այդպես:

Դա աբսուրդ է, հետո էլ ասում են Հայաստանում բռնատիրություն է, ազատություն չկա, էդ ովքեր են էդ մարդիկ, որ Մոսկվա կինոթատրոնի կռիշի վրա ավտոմատներով պարում են, իրենց ով էր թույլ տվել: Ֆիլմից տեսարան էր, թող գային ավտոմատներով կառավարության շենքում պարեին, գնային Ազգային Ժողովում ավտոմատներով պարեին, Նաիրի հունանյանին էլ հետները տանեին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Երևանում կայացել է «Մոնթե» ֆիլմի պրեմիերան: 

  • Կիսվել: