հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Պուտինը Մոսկվայում ընդունել է Տոկաևին

Պուտինը Մոսկվայում ընդունել է Տոկաևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ղազախստանի իր գործընկեր Կասմիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը շեշտել է երկու երկրի միջև առևտրատնտեսական և տեխնոլոգիական համագործակցության զարգացման դինամիկան:

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 30 միլիարդ դոլար:

Տոկաևն իր հերթին հայտարարել է, որ կողմերի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Նա շնորհավորել է Պուտինին օրերս Շենժենում Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահների հետ հաջող եռակողմ հանդիպման կապակցությամբ՝ նշելով, որ երեք ղեկավարների համատեղ հայտարարությունն իր բովանդակությամբ օպտիմալ էր, և ավելին սպասել իրատեսական չէր լինի:

Ղազախստանի նախագահը Մոսկվա է մեկնել որպես արհեստական բանականության թեմայով միջազգային համաժողովի գլխավոր հյուր:

  • Կիսվել: