չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄ

Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄ

Հանրապետության բոլոր համայնքներում գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից վերցվում է արյան փորձանմուշ և հանձնվում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության:

Փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն:

  • Կիսվել: