կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Բաթոյանը պարզաբանել է, թե ինչու է Կանանց հարցերով խորհրդի ղեկավարը տղամարդ

Բաթոյանը պարզաբանել է, թե ինչու է Կանանց հարցերով խորհրդի ղեկավարը տղամարդ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու է Կանանց հարցերով խորհուրդը տղամարդ ղեկավարում, տվյալ դեպքում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Բաթոյանը, մասնավորապես, նշել է.

«Մարդիկ մի քանի օր է գրում են, այսօր էլ ԶԼՄ-ները հարցրեցին՝ ինչու՞ է կանանց հարցերով խորհուրդը տղամարդ ղեկավարում այսինքն՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Իհարկե, այս հարցադրումը ավելի տրամաբանական կլիներ, եթե մեր փոխվարչապետերից մեկը կին լիներ։ Բայց քանի որ այս խորհուրդը ազգային մեխանիզմ է և ուղղված է երկրի մակարդակով կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման քաղաքականությունը քննարկելուն, ապա ցանկալի է՝ երկրի ղեկավարների մակարդակով իրականացնել համակարգումը։

Եվ չնայած նրան, որ այս հարցը հիմնականում որպես քննադատություն է հնչում, ինձ դուր է գալիս հարցադրումը, որովհետև այդպիսով մենք ևս մեկ անգամ կարևորում ենք կանանց դերն ու մասնակցությունը։ Ես անկեղծորեն կցանկայի, որ կառավարման այդ մակարդակում կանայք լինեին, և անշուշտ, կգա նաև այդ ժամանակը։

Հիշեցնենք, որ այսօր իր ֆեյսբուքյան էջում Տիգրան Ավինյանը գրել էր, որ այսուհետ իր նախագահությամբ գործելու է Կանանց հարցերով խորհուրդը՝ միտված կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ամրապնդմանը և բոլորի համար բռնությունից զերծ, անվտանգ միջավայրի ապահովմանը»:

  • Կիսվել: