երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
«Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում

«Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում։

՛՛Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 16-ին՝ ժամը 18:05 -ի սահմաններում՝ «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում։

Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 18:20-ի դրությամբ երթևեկությունը կարգավորվել է։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում է ուղևորների ներողամտությունը՛՛,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: