երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Սամվել Կարապետյանի շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը զшվթելու կոչ․ Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը զшվթելու կոչ․ Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը զավթելու կոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով Կարապետյանի խոսքերին «գաղտնի պլանի» մասին՝ նա, մասնավորապես, նշել է. «Եթե «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» նախադասությունը կարող էր դիտարկվել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։

Բովանդակային իմաստով, իհարկե, որևէ ռիսկային կամ արտառոց միտք դրանում չկա։ Ցանկացած ուժ իր առջև իշխանափոխության խնդիր է դնում, և դրա մի մասը ներկայացնում է հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային․ այստեղ արտառոց կամ խնդրահարույց երևույթ չկա»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն։

 

  • Կիսվել: