Օմանը առաջարկում է վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար
Օմանն ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին առաջարկ է ներկայացրել, ըստ որի՝ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար պիտի սահմանվի վճար։ Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը։
Նշվում է, որ առաջարկը նախատեսում է, որ նավափոխադրող ընկերությունները վճարեն նեղուցից օգտվելու համար։
Ըստ աղբյուրի՝ Իրանը և Օմանը շարունակում են առաջ տանել այս նախաձեռնությունը՝ չնայած ԱՄՆ-ի հրապարակային հակազդեցությանը։
Հաղորդվում է նաև, որ ամերիկյան կողմն արդեն ստացել է փաստաթուղթը և պատրաստվում է քննարկել Օմանի հետ իր մտահոգությունները։
Իր հերթին Reuters-ը հայտնել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները և վերսկսել բանակցությունները Հորմուզի նեղուցի հարցով։



