Բագրատ Գալստանյանին կալանավորելու միջորդություն կներկայացվի դատարան
Արքեպիսկոպոսական տիտղոսը և հոգևորականի կարգավիճակը սառեցրած, «Սրբազան պայքար» անունը կրող շարժումը գլխավորող Բագրատ Գալստանյանին կալանավորելու միջորդություն կներկայացվի դատարան:
Վերջինիս փաստաբանը հայտնել է, որ նա հրաժարվել է ցուցմունք տալուց, չի ընդունում ներկայացված մեղադրանքը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: