ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների հարցաքննության առավելագույն ժամկետը կրճատելու մասին օրինագիծը
Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ստացավ 102 կողմ ձայն:
Նախագծով առաջարկվում է բարձրացնել անչափահասների իրավունքների պաշտպանվածության մակարդակը քրեական վարույթում: Առաջարկվում է անչափահասների մեկ օրվա հարցաքննության առավելագույն ժամկետը 6 ժամից նվազեցնել մինչև 4 ժամի:
Առաջարկներից մեկն էլ հարցաքննությանը հոգեբանին մասնակից դարձնելն է՝ միաժամանակ նրան իրավունք տալով անմիջականորեն անչափահասներին հարցեր տալ, որոնք պետք է արտացոլվեն քննչական գործողության արձանագրության մեջ: