հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Ազգովի քննարկում ենք ՍԴ հանրաքվեն, իսկ 2020-ին մեր բանակում 12 զինվոր է զոհվել. Էդիկ Բաղդասարյան

Ազգովի քննարկում ենք ՍԴ հանրաքվեն, իսկ 2020-ին մեր բանակում 12 զինվոր է զոհվել. Էդիկ Բաղդասարյան

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ, Hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպքերին։

Նա, մասնավորապես, նշել է. «2020 թվականին մեր բանակում 12 զինվոր է զոհվել։ Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից։ Չպարզված հանգամանքներ են նշվում նախարարության հաղորդագրություններում։ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարները լուռ են, նախագահը լուռ է, Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները լուռ են, վարչապետը խոսում է, բայց այս թեմայով լուռ է։

Հիմա ազգովի ինչ ենք քննարկո՞ւմ, Սահմանադրական դատարանի 7 դատավորներին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն։ Իսկ դա հաստատ մի զինվորի կյանքի չափ արժեք չունի»։

  • Կիսվել: