Ազգային ժողովում ընդդիմադիրներն առերեսվում են իշխանականների հետ
Այս պահին Ազգային ժողովում ընդդիմադիր եւ իշխող խմբակցությունների պատգամավորների առերեսում է տեղի ունենում՝ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Մհեր Սահակյանի մասնակցությամբ միջադեպի հետ կապված:
Մասնավորապես, ընդդիմադիր պատգմավորներից ներկա են Գեղամ Նազարյան, Արծվիկ Մինասյան եւ իհարկե, Մհեր Սահակյանը, ներկա են նաեւ նշված փակ հանդիպմանը մասնակցող ՔՊ-ական պատգամավորները:
Հիշեցնենք՝ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։


