հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
 
«Մասնավորապես՝ լուսացույցները, «կանգ գիծը» և հետիոտնային անցումները կտեղափոխվեն դեպի խաչմերուկ՝ նոր կառուցված անվտանգության կղզյակի  մոտ:
 
Բաբայան փողոցում՝ Հյուսիսային ճառագայթի կողմից եկող ուղղությամբ, կկազմակերպվի հետիոտնային անցում:
 
Ազատության պողոտայի երկու կողմերում հետադարձերը կկազմակերպվեն մինչև խաչմերուկ մոտենալը, խաչմերուկում՝ Ազատության պողոտայի երկու կողմերում, կարգելվի հետադարձը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: