Եվրոպան ռուս-ուկրաինական բանակցություններին կմասնակցի «Ե5+ԵՄ» ձևաչափով. Ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել է, որ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները, և հայտնել, որ եվրոպական կողմն ակտիվորեն մասնակցելու է դրանց «Ե5+ԵՄ» ձևաչափով։
«Միևնույն ժամանակ, մենք առավելագույն աջակցություն կապահովենք Ուկրաինայի համար և առավելագույն ճնշում կգործադրենք Ռուսաստանի վրա»,- նշել է Ֆոն դեր Լայենը` վերահաստատով ԵՄ-ի դիրքորոշումը։
«Ես երախտապարտ եմ Ֆինլանդիային այս դաժան պատերազմը դադարեցնելու անխոնջ ջանքերի համար: Մենք համաձայնեցինք, որ ավելի մեծ և ուժեղ Եվրամիությունը Եվրոպան կդարձնի ավելի բարգավաճ և անկախ»,- նշել էր Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հաստատել էր Եվրոպայի թիմի կազմը, որը կարող է մասնակցել ռուս-ուկրաինական բանակցություններին։ Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են, որ բանակցություններին կմասնակցեն ԵՄ ղեկավարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։


