երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
Երանոսում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքին. առաջացել է գազի արտահոսք

Երանոսում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքին. առաջացել է գազի արտահոսք

Նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Երանոս բնակավայրի վարչական տարածքում «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեղուկ գազալցակայանում կայանված ու լիցքավորվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ապա հեղուկ գազի լիցքավորման սարքին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, իսկ գազալցակայանի աշխատակիցը մարմնական վանսվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: