Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով
Մոսկվան արդեն կապ է հաստատել Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլու հետ՝ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Գերատեսչության տվյալով՝ ռուսական կողմից նրա հետ բանակցություններին կմասնակցի Հարավային Կովկասի ուղղությունը համակարգող փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Մոսկվան մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ պրագմատիկ և փոխշահավետ հարաբերությունների կառուցման օգտին՝ նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում, հավելել՝ բանակցողները կկենտրոնանան գործնական խնդիրների վրա՝ առևտրի, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության և մշակութային փոխանակումների ընդլայնման:
Զուրաբիշվիլին Ռուսաստանի հետ կապերի գծով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել այս տարվա հոկտեմբերի վերջին. նա երկրի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն է: Հատուկ ներկայացուցչի պաշտոնը թափուր էր 2024 թվականի գարնանից:



