հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ազատանում 3000 ծառ է տնկվել

Ազատանում 3000 ծառ է տնկվել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների կառուցման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ազատան բնակավայրի վարչական տարածքում իրականացվել է ծառատունկ։

Տնկվել է մոտ 3000 ծառ։ Ճանապարհի կառուցման նպատակով հատված 1 ծառի փոխարեն, ըստ ծրագրի բնապահպանական կառավարման պլանի պահանջների, շինարարությունն իրականացնող կազմակերպությունը պետք է տնկի 10 ծառ։

Տնկվել են դեկորատիվ ծառատեսակներ՝ կեչի, թխկի, բարդի, սոճի, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ՝ խնձորենի, սալորենի, տանձենի։

Նշենք, որ համայնքները ևս մեծ աջակցություն և մասնակցություն են ունեցել ծրագրի շրջանակներում իրականացված ծառատունկին։

  • Կիսվել: