Այժմ 6 ընկերություն ապահովում է 7000 զինծառայողի սնունդ. վարչապետ
Մենք այդտեղ տեսնում ենք էական և շոշափելի փոփոխություններ: Այս մասին, այսօր ԶՈՒ սննդամատակարարման գործընթացի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ նոր կարգի համաձայն ԶՈՒ-ում սննդի մատակարաարումն անցնելու է մասնավորին:
Վարչապետը նշեց. «Կարծում եմ՝ կարևոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով մենք ինչ երկարաժամկետ պատկերացում ու հաշվարկներ ունենք և մեր այսօրվա հաշվարկները որքանով են համապատասխանում այն նախնական պայմանավորվածություններին, որոնց մասին մենք խոսել ենք այս համակարգը ներդնելուց առաջ»:
Վարչապետը տեղեկացրեց. «Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք 6 ընկերությունների հետ և այդ ընկերությունները այս պահի դրությամբ ապահովում են 7 հազար մարդու սնունդը»: