Այո՛, ես կարող եմ ներողություն խնդրել. Փաշինյանը՝ զnհվшծ զինծառայողների ծնողներից ներողություն խնդրելու մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ներողություն խնդրել բանակում սպանությունների և ինքնասպանությունների հետևանքով զոհված զինծառայողների ծնողներից։ Նա Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ այսպես է պատասխանել երիտասարդի՝ տարեսկզբից ծառայության հետ կապված հանգամանքներում 15 զինծառայողի զոհվելու մասին հարցին։
Ըստ Փաշինյանի՝ շարունակվող ողբերգությունների ֆոնին մտադիր չէ մնալ կողմնակի դիտորդ։ Նրա խոսքով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, և միջոցներ են ձեռնարկվում իրավիճակն ուսումնասիրելու և լուծումներ գտնելու համար։
Նա միաժամանակ նաև առաջարկել է հաշվի առնել նաև քաղաքացիական կյանքում ինքնասպանության դեպքերը՝ նշելով, որ նման ողբերգություններ տեղի են ունենում ոչ միայն բանակում։
Վարչապետը հավելել է, որ լիովին ընդունում է զինծառայողների զոհվելու կապակցությամբ հնչող մտահոգությունները, հարցերն ու քննադատությունը։


