ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Այսօր դպրոցներում «Վերջին զանգ»-ն է

Այսօր դպրոցներում «Վերջին զանգ»-ն է

Այսօր հանրապետության դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Շրջանավարտները հրաժեշտ են տալու իրենց հարազատ կրթօջախներին ու մուտք են գործելու մի նոր կյանք: Ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները:

Այս տարի վերջին զանգը հնչելու է ավելի քան 1500 կրթական հաստատություններում։

Նշենք, որ վաղ առավոտից ոստիկանությունը Երեւանում եւ մարզերում ուժեղացված ծառայություն է իրականացնում բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «Վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ: Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ: Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները:

  • Կիսվել: