երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes GLC 220d»-ն

Ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes GLC 220d»-ն

Սեպտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes GLC 220d» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: