Գողություն՝ Երևանում․ Իրանի քաղաքացուց հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և 40 հազար դոլարի վարսեր
Երևանի Աբովյան փողոցի 16/3 շենքի բնակարաններից մեկից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մինա Նուրմոհամմադ Խալեդին հայտնել է, որ հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և գաղտնի հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի վարսեր՝ պատճառելով մոտ 55 հազար ԱՄՆ դոլարի վնաս։
Քրեական վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բնակարանային գողությունը Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Գրիշա Հ․-ի կազմակերպմամբ և օժանդակությամբ կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Մ․-ն։ Նույն օրը Գրիշա Հ․-ն գողությունը կազմակերպելու և դրան օժանդակելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Երևանի քաղաքի վարչություն։
Քրեական ոստիկանները միջոցառումներ են ձեռնարկում Գրիշա Մ․-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։



