հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը

Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը

Հոկտեմբերի 23-ին ստացած օպերատիվ տեղեկությանն արագ արձագանքելու շնորհիվ Վաղարշապատի համայնքային ոստիկանները կանխել են գողությունը։ Այս մասին  հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ժամը 17։15-ին խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին, Թաիրովի Չարենցի փողոցին կից դաշտամիջյան հատվածում համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդուն, զոդման աշխատանք կատարողին և բեռնատարի վարորդին։

Պարզվել է, որ մոտ մեկուկես միլիոն դրամ արժողությամբ խողովակների գողությունը կազմակերպել և մյուս երկուսի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հենց 45-ամյա տղամարդը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: