Նոր Խարբերդի գերեզմանատան մոտ օտարերկրացի վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում․ կան վիրավորներ
Երեկ՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում 26-ամյա Ռուդոլֆ Խ․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում։
Վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փրկարարները, պարեկների ու քաղաքացիների հետ, հատուկ տեխնիկայի միջոցով «Tesla»-ն դուրս են բերել ջրատարից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը օտարերկրյա քաղաքացի է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։