ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ավտոմեքենա է այրվել, երկու մարտական հաշվարկ է մեկնել

Ավտոմեքենա է այրվել, երկու մարտական հաշվարկ է մեկնել

Մայիսի 16-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։02-ին։ Ձագավանքի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա։

  • Կիսվել: