ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Ավինյանը Դուբայում ներկայացրել է Երևանում կիրառվող GIS լուծումները

Ավինյանը Դուբայում ներկայացրել է Երևանում կիրառվող GIS լուծումները

Այս օրերին Դուբայում անցկացվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան քաղաքների գագաթնաժողովը և քաղաքապետերի ֆորումը, որը միավորում է տասնյակ քաղաքների ղեկավարների՝ քննարկելու կայուն, մրցունակ և ժամանակակից քաղաքների ձևավորման լավագույն փորձերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Ֆորումի ընթացքում ներկայացրել եմ Երևանում կիրառվող GIS (Աշխարհագրական տեղեկատվական համակարգ) լուծումները, որոնք այսօր օգտագործվում են քաղաքի տարածական պլանավորման, ենթակառուցվածքների կառավարման, կանաչ տարածքների, տրանսպորտի և կոմունալ ծառայությունների տվյալների միասնական կառավարման համար:

Գործընկերների հետ նաև քննարկել եմ Երևան քաղաքում ներդրումային ծրագրերի հնարավորությունները՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: