Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արթիկի տարածքային կազմակերպությունում քննարկեցինք մեր առաջիկա անելիքները և ապագայի ծրագրերը․ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ներկայացրեց վերջին երեք տարիներին Արթիկում կատարված աշխատանքները:
Ակնհայտ է, որ 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին: Այս տարի էլ բազմաթիվ համայնքային ծրագրեր են նախանշված»,- գրել է Հարությունյանը: