երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Արտառոց դեպք՝ Երևանում․ 36-ամյա տղամարդը իր ավտոմեքենայից աշակերտուհիներին ցույց է տվել մերկացրած սեռական օրգանները

Արտառոց դեպք՝ Երևանում․ 36-ամյա տղամարդը իր ավտոմեքենայից աշակերտուհիներին ցույց է տվել մերկացրած սեռական օրգանները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մայիսի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի ավագ դպրոցներից մեկի դիմաց ճանապարհին կանգնած սպիտակ ավտոմեքենայի վարորդն աշակերտուհիներին ցույց է տալիս մերկացրած սեռական օրգանները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է մարզերից մեկի բնակիչ 36-ամյա Իշխան Ա․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Իշխան Ա․-ին նույն օրը հայտնաբերել են և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել ու իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: