երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Արտակարգ դեպք Երևանում․ Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում թթենին արմատից պոկվել և ընկել է գետնին

Արտակարգ դեպք Երևանում․ Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում թթենին արմատից պոկվել և ընկել է գետնին

Երեկ՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 87 շենքի մոտ ծառը տապալվել և միակողմանի փակել է ավտոճանապարհը։

Տեղում պարզվել է, որ թթենին արմատից պոկվել և ընկել է գետնին, ինչի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարները էլեկտրական սղոցով մասնատել են ծառը, ճյուղերը տեղափոխել անվտանգ վայր և սահմանազատել տարածքը։

  • Կիսվել: