«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր. ՇՄՆ
Արջի թարմ հետքեր են հայտնաբերվել Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում:
«Հարգելի քաղաքացիներ, «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր։
Սա միաժամանակ զգուշացման և ուրախալի փաստի ազդանշան է։ Զգուշացման՝ քանի որ վայրի կենդանու առկայությունը պահանջում է զգոնություն։ Ուրախալի՝ որովհետև արջի վերադարձը վկայում է տարածքի էկոհամակարգի վերականգնման ու առողջության մասին։
Խնդրում ենք զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին՝
✅ Լինել առավել զգոն՝ հատկապես մուտք գործելիս անտառային կամ բարձրադիր տարածքներ,
✅ Չթողնել ընտանի կենդանիներին առանց հովիվի կամ վերահսկողության,
✅ Խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին։
Արջերը սովորաբար խուսափում են մարդկանցից, սակայն նախազգուշությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են բոլորիս անվտանգության համար»։