հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Առնո Բաբաջանյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Առնո Բաբաջանյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել Առնո Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած հրդեհի մասին։

«Հունիսի 2-ին՝ ժամը 21։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի կիսակառույց չբնակեցված շենքերից մեկի 10-րդ հարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների այրվում են փայտե կաղապարներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։12-ին, մարվել՝ 22։54-ին»,- հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

  • Կիսվել: