ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Մասիսի հիվանդանոց տեղափոխված պարեկը գիտակցության չգալով մահացել է

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Մասիսի հիվանդանոց տեղափոխված պարեկը գիտակցության չգալով մահացել է

Այսօր՝ հունիսի 26-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հանայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Լևոն Անտոնյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժանանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Հիվանդանոցում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 27-ամյա Խորեն Զ․-ն է, ով աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում՝ որպես պարեկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը տանը ինքնասպանություն է գործել։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ինքնասպանություն» կամ «ինքնասպանության փորձ» հատկանիշներով։

  • Կիսվել: