երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Երևանում ապրիլի 29-30-ը, մայիսի 2-3-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: