Առաջիկա օրերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ. եղանակը Հայաստանում
Մարզերում այսօր երեկոյան, ապրիլի 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում նույնպես այսօր երեկոյան եւ ապրիլի 27-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 28-30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը՝ +20 +22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +12+16,
Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,
Տավուշում գիշերը՝+10+14, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +11+15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +16+20,
Արարատում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +21+23,
Արմավիրում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +21+23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +26+28,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝+7+10, ցերեկը՝ +20+24։