կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ապօրինի 17խմ սևահողի և 14.2խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգվածի (չիմ) տեղափոխումը կանխվել է. ԲԸՏՄ

Ապօրինի 17խմ սևահողի և 14.2խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգվածի (չիմ) տեղափոխումը կանխվել է. ԲԸՏՄ

Հանրապետության բոլոր մարզերում շարունակվող հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և տեղափոխման կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հունիսի 13-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում արձանագրել են իրավախախտման 6 դեպք, հայտնում են ԲԸՏՄ-ից:

Երևան-Սևան մայրուղում կանխվել է «ԶԻԼ» և «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով առանց համապատասխան թույլտվության ապօրինի 17խմ սևահողի և 14.2խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգվածի (չիմ) տեղափոխումը։

Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ։

 Զուգահեռ իրականացվող փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է նաև առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող 8 բեռնատար։

Բոլոր իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։

  • Կիսվել: