ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կկատարվի Տյառնընդառաջի նախատոնակի արարողություն

Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կկատարվի Տյառնընդառաջի նախատոնակի արարողություն

Հինգշաբթի, 13 Փետրուար 2025-ի երեկոյեան ժամը 4:00-ին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ պիտի կատարուի մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայման (Տեառնընդառաջի) նախատօնակի արարողութիւնը՝ նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ-ին, հայտնում են կաթողիկոսությունից:
 
՛՛Նախատօնակի ընթացքին տեղի պիտի ունենայ մանուկներու տաճար ընծայման արարողութիւնը՝ Քրիստոսի օրինակով: Յետ եկեղեցական արարողութեան, Մայրավանքի շրջափակին մէջ պիտի վառուի աւանդական խարոյկը:
 
Կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն, յատկապէս երիտասարդ ծնողներուն, մասնակցելու Տեառնընդառաջի հոգեպարար արարողութեան, որպէսզի իրենց մանուկները Աստուծոյ ընծայեն եւ հայցեն Ամենակալին շնորհներն ու պաշտպանութիւնը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
 
 
 

  • Կիսվել: