երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին

430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ախտորոշում ունեցող շահառուներին:

Այս մասին սոցցանցի իր էջում նախարարը գրում է.

«Այսօր հյուրընկալել էինք ցրված սկլերոզ ախտորոշում ունեցող մեր շահառուներին:

Հաճելի ու մտերմիկ զրույց ունեցանք, քննարկեցինք առողջական խնդիրներ ունեցող մարդկանց կողմից հաղթահարվող բարդությունները. հիացած եմ, թե ինչքան ուժեղ են և լավատեսությամբ են լցված:

Շնորհակալ են նաև պետությանը, որը շատ անհրաժեշտ ու սպասված դեղերի ապահովումով փոխել է իրենց կյանքը:

Դեղը բավականին թանկարժեք էր, պացիենտների համար մեծ խնդիր էր ներկայացնում`մեծ մասի մոտ տարեկան 5.5 մլն դրամ:

Իսկ այսօր արդեն այն պետական պատվերի շրջանակում տրամադրում ենք:

430 պացիենտ այսօր ստանում է նոր և թանկարժեք դեղերն`անվճար:

Սա հնարավոր է դարձել յուրաքանչյուրիս վճարած հարկերի շնորհիվ: Շնորհակալ ենք»:

  • Կիսվել: