21 օրվա ընթացքում թափառող շների վերաբերյալ 477 ահազանգ է ստացվել. armdaily.am
Վերջին օրերին սոցիալական հարթակներում բազմաթիվ ահազանգեր կան, որ թափառող կենդանիները ագրեսիվ վարք են դրսևորում և կծում անցորդներին։ Շատերը համացանցային այս քննարկումներում շների թվի կտրուկ ավելացման և ագրեսիվության մեջ մեղադրում են քաղաքապետարանին, նշելով, որ վերջիններս անգործության են մատնված:
АrmDaily.am-ը հարցում էր արել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին, պարզելու, թե 2020 թվականի փետրվարի մեկից մինչ այսօր թափառող շների վերաբերյալ քանի ահազանգ է ստացել ՀՈԱԿ-ը, ո՞ր վարչական շրջաններից է ամենից շատ ահազանգերը ստացվել, և այս նույն ժամանակաշրջանում ՀՈԱԿ-ը քանի շուն է ստերջացրել, ինչին պատասխան մեզ փոխանցեցին, որ «Թափառող կենդանիների վնասազարեծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 01.02.2020-21.02.2020թթ ընթացքում թեժ գծի հեռախոսահամարով ստացել է 477 ահազանգ, որից 100-ը՝ գրանցվել է որպես հարձակման դեպք.«Այս ժամանակահատվածում թեժ գծով ամենից շատ ահազանգերը ստացվել են Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի, Աջափնյակ վարչական շրջաններից»։ Քաղաքապետարանից փոխանցեցին նաև, որ փետրվարի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից ստերջացվել է 91 շուն: