կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ըմբշամարտիկ Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր․ Մ15 Եվրոպայի առաջնություն

Ըմբշամարտիկ Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր․ Մ15 Եվրոպայի առաջնություն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 68 կգ Արամ Սարգսյանը Մ 15 Եվրոպայի առաջնության եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել ոսկե մեդալ։

41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։
 
44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։
 
Հունահռոմեական ոճի Մ15 տարեկանների հավաքականը նվաճել է 6 մեդալ՝  թիմային պայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը։

 

  • Կիսվել: