շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Միքայել Սրբազանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Միքայել Սրբազանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Տեղեկությունը հաստատում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանին երկու ամսով կալանավորելու որոշման միջնորդությունը բավարարել էր դաատավոր Մասիս Մելքոնյանը, ով օրեր առաջ կալանքի էր տարել նաև Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

 

  • Կիսվել: