շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
2–ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ  վնասվածքներ, բռնության հետքեր չկան

2–ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ վնասվածքներ, բռնության հետքեր չկան

Գետում հայտնաբերված 2–ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Նշենք՝ այսօր ժամը 10:52-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները 10։40-ին Մարմարիկ գետում՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ժամը 11։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակից 2 տարեկան երեխան կորել է (տան մոտակայքով հոսում է Մարմարիկ գետը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

  • Կիսվել: