102-րդ ռազմաբազայի զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել. այժմ կոմայի մեջ է
Հուլիսի 10-ին Գյումրիի բժշկական կենտրոն է ընդունվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացի։ Տուժածը Գյումրու ԲԿ է տեղափոխվել ժամը 19։00-ի սահմաններում։ Այս մասին գրում է Factor.am–ը։
Բժշկակամ կենտրոնից փոխանցված տեղեկության համաձայն տուժածը վիրահատել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` կոմայի մեջ։ Առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Կայքին հայտնի դարձավ, որ տուժածը Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 2002 թվականին ծնված Ալեքսեյ Գ.-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների` ռուս զինծառայողը ինքն է իրեն վնասվածք հասցրել հրազենով։