Շուրջ երկու ժամ է փորձում եմ տեսակցել Տարոն Մանուկյանին. որեւէ իրավական բացատրություն չկա. փաստաբան
Գևորգ Մուրադյանը, չունենալով ձերբակալվածի կարգավիճակ, վերջինիս ազատությունը սահմանափակված է, արգելում են, որ նա իրացնի իր ազատ տեղաշարւժի իրավունքը։ Այս մասին, այսօր Քննչական կոմիտեի Երևանի ստորաբաժանման դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Աբգար Պողոսյանը՝ Ներկայացնելով ՀՅԴ Երիտասարդական կազմակերպության անդամի բերման ենթարկելու փաստը։
Փաստաբանի խոսքով՝ նա վկայի կարգավիճակ ունի և փաստացի պետք է լինի վարույթ իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու կարգադրություն, որը նույնպես բացակայում է։
«Պարզապես պետք է նստի։ Սա, պարզ ասած, անձանց նեղություն տալու, իրենց կյանքին և իրավունքներին միջամտելու միջոց է»,- ասաց Պողոսյանը։
Փաստաբանը հայտնեց, որ վարույթով ձերբակալված Տարոն Մանուկյանի պաշտպանն է, և իրեն արգելում են Գևորգ Մուրադյանի հետ գործողության մասնակցել, քանի որ արդեն իսկ ձերբակալվածի պաշտպան է, բայց արգելում են նաև տեսակցել իր պաշտպանյալին։
«Հնարավոր չէ իրավական առումով պարզաբանել մի երևույթ, երբ անձի նկատմամբ իրավունքի որևէ սահմանափակման որոշում չկա, սակայն արգելում են, որ վերջինս իրացնի իր ազատ տեղաշարժի իրավունքը»,-ասաց փաստաբանը և, տեղեկացրեց, որ դիմել է ՄԻՊ, որտեղից դիմել են ՔԿ-ին, որ փաստաբանի մուտքն ապահովվի, բայց չեն կատարում։
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունը մինչև այս պահը 0 արժեք ունի, որևէ փոփոխություն չկա։ Այսինքը ՄԻՊ-ը միջամտի, թե չմիջամտի,միևնույնն է, այսինքն այդ կառույցը ձևական է։
Մեզ հավաստիացնում են, որ որեւէ գործողություն չի կատարվում, բայց արդեն իսկ գործողություն կատարվել է, արդեն իսկ անձի բնակարանում խուզարկություն է կատարվել, որի ընթացքում փաստացի պատգամավորի բջջայինհեռախոսը առգրավել։ Իսկ դա իրենից ենթադրում է քրեական հետապնդման տարրեր։ Այս դեպքում պատգամավորն օգտվում է անձեռնմխելիությունից, եւ դրանից հետո ձերբակալել են որդուն։ Էլ ի՞նչ գործողություն պետք է լինի։ Այսինքն պետք է կալանքի որոշում լինի, որ նոր պաշտպանին թույլ տան, որ իր պաշտպանյալի հետ շփվի՞»,–ասաց Աբգար Պողոսյանը։