Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի՝ պատերազմն ավարտելու ցանկության մասին
Ե՛վ Պուտինը, և՛ Զելենսկին ցանկանում են, որ պատերազմն ավարտվի։ Ժամանակն է։ Շատ մարդիկ մահանում են, և նրանք դա չեն ուզում։ Պուտինի հետ արդեն հանդիպել ենք Ալյասկայում։ Կարող ենք կրկին հանդիպել։ Գուցե ոչ Մայամիում՝ G20-ի ժամանակ։ Բայց նա ուզում է վերջ դնել պատերազմին։ Զելենսկին նույնպես: Այս մասին այսօր, խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
՛՛Կարծում եմ՝ նրանք գործարք կկնքեն։ Չեմ ցանկանում ասել, թե ինչպիսին կլինի այդ գործարքը՛՛,-հավելել է նա:
Իր հերթին Զելենսկին նշել է. ՛՛Պուտինը մարտի դաշտում չի հաղթում, և դա խնդիր է նրա համար, քանի որ նա պետք է արդյունքներ ցույց տա սեփական հասարակությանը: Խնդիրը մեզ, ամերիկացիներին կամ ուկրաինացիներին չի վերաբերում։ Նա ոչ ոքի չի հարգում։ Նրա համար կարևորը ռուս ժողովուրդն է։ Նա վախենում է միայն սեփական ժողովրդից՛՛:
Զելենսկին, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ կողմ է եռակողմ հանդիպմանը:
՛՛Թրամփը կարող է կազմակերպել եռակողմ հանդիպում։ Ես պատրաստ եմ ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ՛՛,-ընդգծել է նա։



