շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Քրեական ոստիկանները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոյն ու նրան ուղեկցողները

Քրեական ոստիկանները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոյն ու նրան ուղեկցողները

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանության ծառայողները Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Չհարգես օրենքը, կհայտնվեն օրինապահների տեսադաշտում» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները Բաշինջաղյան փողոցից քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոյին։

Վերջինիս հետ եղել են նաև ուղեկցողներ և նշված ավտոմեքենաներով հանդերձ բոլորը տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանության վարչություն։

Մանրամասները՝ քիչ ուշ:

  • Կիսվել: